ՀՀ-ում տիրում է մի իրավիճակ, երբ բոլորն իրենց թույլ են տալիս անպատասխանատու հայտարարություններ անել, վիրավորանքներ հնչեցնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԾ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր կողմից ներկայացված իրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է հնգապատկել վիրավորանքի եւ զրպարտության համար տուգանքները:

«Ես կարծում եմ, որ արդեն իսկ գոյություն ունեցող հոդվածը խստացնելով մենք կկարողանանք ինչ-որ չափով կանխել տեղեկատվական դաշտում տիրող այն վիճակը, որը կա: Մարդիկ նույնպես զայրանում են, երբ իրենց մոլորության մեջ են գցում: Այս պահին ես արդեն 4 դատական հայց ունեմ ներկայացրած ստի հետ կապված: Կարծում եմ՝ բոլոր խմբակցությունները պետք է սատարեն այդ նախաձեռնությանը»,-ասաց նա:

Դիրտակմանը, որ դա առնչվում է լրատվամիջոցներին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես խոսում եմ զրպարտության եւ վիրավորանքի մասին, եթե որեւէ լրատվամիջոց մտածում է, որ իր հետ պետք է այդ հարցը քննարկվի, նշանակում է ինքը ենթագիտակցաբար մտածում է, որ ինքը դրանով զբաղվում է: Եթե լրատվամիջոցը դրանով չի զբաղվում, մտահոգվելու որեւէ առիթ չունի»: