Այսօր՝ հունիսի 21-ին, Երկրի բնակիչները տեսել են այսպես կոչված Արեւի շրջանաձեւ խավարումը, որը հիշեցնում է կրակե օղակ:

Խավարումը սկսվել է Երեւանի ժամանակով 08:48-ին կենտրոնական Աֆրիկայում: Հիմալայներում դիտվող կարճ փուլը տեւել է 38 վայրկյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախքան շրջանաձեւ փուլի սկիզբն ու դրա ավարտը Լուսնի ծայրերին կարելի է նկատել արեւային թագ, հատկապես լեռներում:

Հունիսի 21-ին նաեւ տեղի է ունեցել ամառային արեւադարձ, որի ժամանակ Արեւը հասնում է ամենահեռավոր դիրքին երկնային հասարակածից դեպի Հյուսիսային բեւեռը: Այդ օրը Երկրի հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական ամառ եւ դիտվում է ամենաերկար լուսային օրն ու ամենակարճ գիշերը տարվա ընթացքում: