1,5 տարում ՍԴ-ն վերափոխվելու հնարավորություն ուներ, սակայն դա տեղի չունեցավ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ այդ շրջանում «անթույլատրելի պրոցեսներ» տեղի ունեցան:

«Մենք նախկինի պես վստահ ենք, որ սահմանադրական բարեփոխումները ամենալավ միջոցն են ստեղծված վիճակում, սակայն ակնհայտ է, որ մենք դա չենք կարող անել:Այդ պատճառով հանրությանն ենք ներկայացնում ծրագիրը, որն այսօր քննարկվում է ԱԺ-ում»,-ասաց Մակունցը:

Նա նաեւ նշեց, որ սա միջանկյալ որոշում է, իսկ համալիր որոշում կկայացվի միայն խորը սահմանադրական փոփոխություններից հետո: