Հաջորդ չորեքշաբթի Ֆրանսիայից բժիշկների նոր խումբ կժամանի։ Նրանց մեջ կլինեն նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հունիսի 22-ին հայտարարեց ֆրանսիական բժշկական բրիգադի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը։
Նրա խոսքերով՝ հայ բժիշկները շատ ուրախ են, որ կարող են գալ եւ օգնել հայրենիքին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։
«Մենք զգացված ենք Հայաստանի մարդկանց ընդունելությունից ու վերաբերմունքից եւ բավարարված ենք, որ կարողացանք փոխանցել մեր փորձը»,- նշեց նա։











