Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսով 100 հիվանդացածներից 15-ը հոսպիտալացվում է, որոնցից 5-ը հայտնվում է վերակենդանացման բաժանմունքում եւ 2-ը մահանում է։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հունիսի 22-ին հայտարարեց ֆրանսիական բժշկական բրիգադի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը։
«Դեքսամետազոն կա նաեւ Հայաստանում եւ արդեն կարող է օգտագործվել կորոնավիրուսի բուժման գործընթացում, սակայն այս դեղամիջոցը չի կարող համարվել միակ բուժումը այս վարակից, հետեւաբար, այսօր ամենակարեւորը հակահամաճարակային միջոցառումների պահպանումն է: Սա կարեւոր է եւ մարդկանց կյանքի եւ առողջության պահպանման համար, եւ աշխատող բժիշկների ծանրաբեռնվածության խնդրի լուծման, որոնք աշխատում են ամբողջ հնարավորությունների ներդրումով»,- պարզաբանեց նա:











