Շատ լավ կլիներ, որ պարոն Խաժակյանի դիմաց խոսեիք, դուք միշտ բոլորի հետեւից եք խոսում. Տղա եղեք: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանին:
Նշենք, որ մինչ այդ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ իրեն հրավիրել են ոստիկանության 6-րդ վարչություն եւ դա որակել էր որպես քաղաքական հետապնդում:
Նրա հեռանալուց հետո «Իմ քայլի» անդամ Գրիգորի Երիցյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պետք է քաղաքական կշիռ ունենալ, ինչը Խաժակյանը չունի:











