Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստն այսօր՝ հուլիսի 14-ին շարունակվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը մերժեց դատախազների կասկածելի միջնորդությունը՝ այս փուլում պաշտպանական կողմին նոր միջնորդություններ ներկայացնելու իրավունքից զրկելու մասին: Մեղադրող կողմն իր պահանջը հիմնավորեց «գործընթացի ձգձգմամբ»:
Պաշտպանությունը պնդում էր նման պահանջի անօրինականությունը, ինչը փաստորեն կնշանակեր փաստաբաններին զրկել խոսքի իրավունքից:
Արդյունքում, երկու նիստ ծախսվեց դատախազության միջնորդության քննարկման վրա:











