ՀՀ Ազգային ժողովը այսօր՝ հուլիսի 15-ին հերթական անգամ արտահերթ նստաշրջանէ գումարել, այս անգամ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ:

Օրակարգում ընդգրկված է 14 հարց, մասնավորապես, ընդգրկված են հետեւյալ հարցերը.

- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն,

- Տեսալսողական մեդիայի մասին (երկրորդ ընթերցում)

- Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին,

- «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին: