ՀՀ Ազգային ժողովը այսօր՝ հուլիսի 16-ին շարունակում է արտահերթ նստաշրջանը, որն այս անգամ գումարվել է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ:

Օրակարգում երկրորդ ընթերցմամբ 14 հարց է քննարկվում.

- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն,

- Տեսալսողական մեդիայի մասին (երկրորդ ընթերցում)

- Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին,

- «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին: