Եթե ունեք սոցիալական որեւէ խնդիր, կամ այլ խնդիր դիմեք Տավուշի մարզպետարանի թեժ գծին: Այս մասին այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն Իջեւանում ասաց տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` դիմելով տավուշցիներին:
«Տավուշում ապրում է արժանապատիվ հասարակություն, արժանապատիվ բնակչություն, որեւէ մեկին մենք թույլ չենք տա ոտնահարել մեր արժանապատվությունը իրենց չնչին դիվիդենտների պատճառով: Ես նորից կոչ եմ անում` պահենք այս կանոնը: Պետությունը, Կառավարությունը կանգնած է մեր բնակչության թիկունքին եւ համոզված եղեք, որ մենք հավուր պատշաճի ի վիճակի ենք լուծել մեր առջեւ կանգնած խնդիրները»,-ասաց մարզպետը:
Չոբանյանը նաեւ հավելեց, որ եթե կլինեն անձինք, որոնք շատ մեծ ցանկություն օգնելու, կարող են մասնակցել իրենց հայտարարած հարթակներին:
Մարզպետը հավաստիացրեց, որ սահմանամերձ համայնքերում կյանքը բնականոն հունի մեջ է մտել. «Այսօր մենք մասնակցել ենք պսակադրության արարողության Մովսեսի եկեղեցում, որը շատ գեղեցիկ է: Կյանքը վերադարձել է, մարդիկ վերադարձել են իրենց կյանքին»:












