Մենք այժմ ապրում ենք սոցիալական, սոցիալ-տնտեսական, ֆինանսական առողջապահական վատ  ժամանակահատվածում. այդ խնդիրներն էլ քիչ էին, հիմա էլ դրան ավելացավ պատերազմական իրավիճակը: Այս մասին իր տեսաուղերձում նշել է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը:

«Տեսանք՝ ինչպես միշտ Ադրբեջանի կողմից եղան ոտնձգություններ մեր երկրի անվտանգության ուղղությամբ: Ականատեսը եղանք նաեւ մեր հերոսների դիմադրության, հետո նաեւ հաղթական քայլեր ձեռնարկելուն, որի արդյուքնում հակառակորդի կողմից եղան բարձրաստիճան պաշտոնյանների, շատ զինվորների, ինչպես նաեւ կարեւոր նշանակության տեխնիկայի կորուստ»,-ասաց Արման Վարդանյանը:

Նա նշեց, որ եւս մեկ անգամ հարկ է արձանգրել, որ տարածաշրջանում հայկական բանակն ամենաուժեղն ու մարտունակն է. «Կարծում եմ՝ բանակն արդեն ստանձնել է մի առաքելություն՝ վերացնել այս անջրպետը, Հայաստանում տիրող պառակտվածությունը, երբ երկիրը զատում են սեւ ու սպիտակների: Սակայն մենք տեսանք, որ համազգային խնդիրների շուրջ, բոլորը մոռանում են ներքին խնդիրները՝ համախմբվելով ու դառնալով մեկ բռունցք: Սա է մեր ժողովրդի ամենալավ բնավորություններից մեկը»,- ասաց Արման Վարդանյանը:

Անդրադառնալով այս օրերին ՀԱՊԿ-ի դերակատարությանը հայ-ադրբեջանական  սահմանին տիող լարված իրավիճակում, Արման Վարդանյանը նշեց, որ զարմանալի է, երբ մարդիկ ասում են, թե ինչու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ամորֆ դերակատարություն ունեցավ այդ խնդրի վերաբերյալ. «Ի՞նչ էինք ակնկալում մի հաստատությունից, որի նկատմամբ արդեն 2 տարի, մենք մեզ պահել ենք ոչ որպես գործընկեր, հենց առաջին օրվանից փորձել ենք, նվաստացնել դրա դերը եւ մինչ այսօր դատական պրոցես իրականացնել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նկատմամբ, ում որդին այս օրերին հերոսացավ եւ  կարողացավ ապացուցել, որ  իր արյունը շատ մաքուր,  է եւ ինքը  կարողացել է իրենց ազգանունը շատ բարձր պահել»,-ասաց միության ղեկավարը՝ նշելով, որ Ռուսաստանի անտարբերությունը եւս շատ օրինաչափ է, դա հասկանալու համար պետք է նայել 2 տարվա հայ- ռուսական արտաքին հարաբերություններին:

«Մեր երկրի ղեկավարությունը պետք է հստակ հասկանա՝ մենք տեղ ունե՞նք ՀԱՊԿ-ում, թե ավելի մեծ խնդիրների դեպքում եւս   կարհամարվեն Հայաստանի հանրապետության անվտանգության հարցերը եւ  եթե դա այդպես է, պետք է քայլեր ձեռնարկել՝կամ վերջնականապես խզել կապերը բոլոր մեր գործընկերների հետ եւ ազնվորեն երկիրը տանել  դեպքի արեւմուտք, քանի որ այսօր  դե ֆակտո այն իրականացվում է  եւ ունենալ ստրատեգիական գործընկերներ՝ ի դեմս արեւմուտքի խաղացողների, կամ փորձել իրավիճակը շտկել ու հետ բերել այն, ինչ երկար տարիների ընթացքում ստեղծվել էր, բոլոր դեպքերում էլ պետք է լինել ազնիվ, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ այս մեծ խաղերի մեջ, այդ տեղային խորամանկությունները չեն անցնում,- հավելեց Արման Վարդանյանը»: