Բուհ չընդունված դիմորդների ծնողներն առաջարկում են բուհերում տեղեր ավելացնել, եթե պետությունը գտնում է, որ այդ ավելացված տեղերը այս տարի պետք չեն, ապա այդ դեպքում գոնե առաջին կիսամյակի բուհական քննությունները անցկացվեն շատ խիստ, վատ առաջադիմությոն ունեցող ուսանողները դուրս մնան: Այս մասին  այսօր՝ հուլիսի 22-ին, չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հանդիպեցին նաև ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին և բարձրացրեցին հետևյալ  առաջարկությունները:

Դիմորդի ծնողներից մեկը նշեց, որ. «Կարևորն այն է, որ այսօր կարողանանք ցույց տալ, որ բարձր գնահատականներ ստացած  դիմորդները դուրս չեն մնա: Գոնե 1-4 նշած հայտերով կարողանան դառնալ ուսանող, դրանից կշահի նաև բուհը, քանի որ ուսանողները սվորելու են վճարովի համակարգում: Տպավորություն է, որ մենք չենք նպաստում, որ մեր երկրում կրթությունը զարգանա»:

ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը նշեց, որ  ընդունելության կարգը փոփոխվել է, քննությունների ժամանակ, դա իրականությանը չի համապատասխանում: Այդ փոփոխությունը տեղի է ունեցել  հայտագրումից առաջ, և գերակայությունը տրվել է առաջին հայտին: Երբ դիմորդը  կայքում ցանկացել է գրանցվել, կայքում նշվել է՝ ծանո՞թ եք կարգին, այսինքն դիմորդը, երբ ցանկացել է դիմել, տեղեկացված է եղել, քանի որ կայքում նշված է եղել այդ մասին:

«Այս կարգը ընդունվել  է արտակարգ ռեժիմի պայմաններոմ, չեմ պատկերացնում՝ 15000 դիմորդներին պետք է ծանուցեինք, որ առաջին հայտի գերակայություն է լինելու: Երկրորդ, երրորդ կամ հինգերերոդ հայտերի դեպքում նախորդ տարիներին նույն կարգն է գործել՝ փոփոխություն չի կատարվել: 739 դիմորդ բավարար գնահատական են ստացել և չեն ընդունվել, բայց ունենք թափուր տեղեր:

Ես հանդիպումից առաջ տեղեկացա, որ արդեն շուրջ 550 դիմորդ դիմել է թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար: Ինչ վերաբերում է նրան, որ փորձում ենք խոչընդոտներ ստեղծել, ես նշեցի, որ 13000 մարդ է մասնակցել միասնական քննություններին, որի արդյունքում 739 մասնակից մրցույթի արդյունքում դուրս է մնացել, որը քիչ տոկոս է կազմում: 13000-ից 2200 ստացել է անբավարար, իսկ 739-ից եթե 550-ը  դիմել է թափուր տեղերի համար, պարզ է դառնում, որ 200 մարդ դեռ չի դիմել, բայց ժամանակ ունեն գրանցվելու համար»,- ասաց փոխնախարարը:

Գրիշա Թամրազյանը հավելեց,  որ դրական միավորներ ստացած դիմորդները հետաքրքրվում են հեռակա ընդունելության քննություներին մասնակցելու համար: Այդ պատճառով  նախարարության հետ քննարկվել է, որ հեռակայի ընդունելությունը նույնպես անցկացվի մեկ քննության միջոցով և այն դիմորդները, որ ստացել են դրակայն միավորներ, կկարողանան մասնակցել հեռակա ընդունելությանը՝ առանց նոր քննություն հանձնելու. «Մենք ստեղծում ենք բոլոր հնարավորությունները, որ 739 դիմորդները հնարավորություն ունենան իրենց ուսումը շարունակելու բուհում:

Դիմելով ծնողների այն բողոքին, որ դիմորդները չեն իմացել առաջին հայտի գերակայության մասին փոխնախարարը նշեց.

«Եթե դիմորդը պատրաստվում է մտնել բուհ, ինչպես կարող է լիովին ծանոթ չլինել քննության կարգին: Կարծում եմ՝ առաջին հայտին գերակայություն տալը կարևոր է: Առաջին հայտի գերակայությունը նրա համար է, որ դիմորդը դիմելուց որոշի՝ ապագայում ինչ մասնագիտություն է ուզում ունենա, այդ բաժին էլ ընդունվի»:

Անդրադառնալով ծնողների այն առաջարկին, որ նախարարությունը բուհերում տեղեր ավելացնի և չընդունված դիմորդները ընդունվեն և առաջին կիսամյակից հետո վատ առաջադիմությունը ունեցող ուսանողները դուրս մնան, փոխնախարարը նշեց, որ եթե առաջարկությունը ընդունվի, դա կլինի օրենքի կոպտագույն խախտում:

Համալսարանը հնարավորություն չունի այդքան ուսանող ընդունի տվյալ մասնագիտւթյամբ: Սակայն փոխնախարարը խոստացավ, որ ծնողների ներկայացրած դիմումը կներկայացնի ԿԳՄՍ նախարարին: