Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մոտից այսօր՝ հուլիսի 27-ին, բերման ենթարկված 2 քաղաքացիները քիչ առաջ ազատ արձակվեցին ոստիկանության Կենտրոնի բաժնից (ֆոտոռեպորտաժ):
Լրագրողների հետ զրույցում բերման ենթարկված Մասիս Բաբալյանը նշեց, որ ինքը ոչ մի արձանագրություն չի ընդունել և դրա վերաբերյալ համապատասխան բացատրություն է տվել:
«Մենք մեր պայքարը շարունակելու ենք, մինչև վերջնական հաղթանակ: Մենք արդեն չորեքշաբթի օրը դիմելու ենք Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,- ասաց Մասիս Բաբալյանը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները վերադառնում են ԿԳՄՍՆ՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան:











