Ես չգիտեմ, թե ԲՀԿ-ին ով է պառակտում, եթե իրենք են նման բան հայտարարել, գուցե իրենք էլ ասեն, թե ով է պառակտում: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ իշխանությունները ցանկանում են պառակտել ԲՀԿ-ն:

«Իշխանությունը որեւէ մեկին պառակտելու անհրաժեշտություն չունի, որովհետեւ առանց իշխանության էլ, ով պառկտվելու է, պառակտվում է: Ժամանակի ընթացքում իրենք իրենց պառակտում են՝ առանց որեւէ իշխանության միջամտության»,-ասաց նա: