Ոստիկանությունը շարունակում է թմրամոլության, հատկապես թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը։

Հուլիսի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ներքին Շենգավիթի տներից մեկում և հարակից շինություններում հայտնաբերեցին մոտ 827 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Հողատարածքում հայտնաբերվեց կանեփի 164 բույս։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։

Նախապատրաստվում են նյութեր։