Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 72 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, յուրացնելու կամ վատնելու և խարդախության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 4, սպանության սպառնալիքի և աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, պետական սահմանն ապօրինի հատելու, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի, զրպարտության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունների և խոշտանգման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: