Հեղափոխության ժամանակ հետևները կանգնած էինք, Կամազներով եկել էինք հրապարակ, ինչո՞ւ հիմա չեն գալիս մեզ հետ հանդիպեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության շենքի մոտ հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Նշենք, որ Կասյան փողոցում գյուղմթերքի շուկայի առեւտրականները ակցիա են իրականացնում, պահանջելով չփակել շուկան, որը գործում է 9 տարի:
«Մեզ արհամարհում են, թող գան ասեն՝ ինչ անենք: Վախենո՞ւմ են, գյուղացին կուտեն իրանց: Գյուղացու քրտինքով մարդ են դարձել, հիմա գյուղացուն արհամարհում են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Մեր հարգելի Նիկոլ Փաշինյան, գոհ ու շնորհակալություն, 500 հազար տուն դու ողնաշարից կոտրեցիր: Էն ժամանակ մենք մեծ սիրով եկանք ընտրություն կատարեցինք՝ ի փոշման: Սա է վիճակը: Մենք ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանն Աստված է մեզ համար, այդ խոսքերը հօդս ցնդեցին: Հիմա կրուգոմ ոստիկաններ են, կառավարությունից էլ ոչ մի ակնկալիք չկա: Շնորհակալություն, Նիկոլ Փաշինյան»,-ասաց մեկ այլ քաղաքացի:











