Սայաթ-Նովայի պողոտայում հուլիսի 28-ին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները գիշերային ծառայության ընթացքում  նկատել են մի երիտասարդի, որը տեսնելով իրենց` փախել էր։

Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:

Ոստիկանները հետապնդել են երիտասարդին, Թումանյան փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Բաժնում ճշտվեց երիտասարդի ինքնությունը՝ Սարի թաղի 20-ամյա բնակիչ։ Պարզվեց, որ երիտասարդը բռնվելուց րոպեներ առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր Սայաթ-Նովայի պողոտայի սրճարաններից մեկի դուռը և սրահից հափշտակել պլանշետ։

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Գողոնը հայտնաբերվել է։

20-ամյա երիտասարդը ձերբակալված է։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։