Բելառուսի նախագահի ընդդիմության նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է պատրաստել ամուսնու՝ Սերգեյ Տիխանովսկու տարեդարձի առիթով։

«Օգոստոսի 18-ին ամուսնուս՝ Սերգեյ Տիխանովսկու ծննդյան օրն է։ Նա այն չի դիմավորի ընտանիքի հետ, ընկերների շրջանում։ Նա այն կդիմավորի բանտում։ Նա ձերբակալվել է Գրոդնոյում հանցագործության մեղադրանքով, որը չի կատարել, հատուկ ծառայությունների սադրանքով։ Ոպեսզի նա լռի եւ չմասնակցի ընտրարշավին, նրա վրա կեղտ են լցրել, փող են նետել, մեղադրել, որ գործել է ոչ թե անկեղծ սրտով, այլ ուրիշ պետության շահերի շրջանակում։ Քարոզչությունը հայրենասերներից հանցագործներ է սարքում։ Օրենքը խախտելով՝ պետական լրատվամիջոցները մատուցում են կեղծ տեղեկություններ, նույնիսկ առանց դատարանի որոշման մարդկանց մեղավոր են անվանում։ Այս ամբողջ աղաղակող անարդարությունը եւ անօրինականությունը մեզ ցույց են տալիս, թե ինչպես է գործում այս փտող համակարգը, որտեղ մեկ մարդ է ամեն ինչ վերահսկում, մեկ մարդ երկիրը վախի մեջ է պահում արդեն 26 տարի։ Մեկ մարդը բելառուսներից խլել է նրանց ընտրությունը։ Իմ ամուսինը՝ Սերգեյ Տիխանովսկին խնդրում է, որ ես իր բառերը փոխանցեմ ձեզ։ Նա եւ մյուս քաղբանտարկյալները նստած են։ Բայց նա խնդրում է, որ դուք չնստեք։ Որ դուք չնստեք, այլ ամեն ինչ անեք, որ երկրում ապրեք կյանքի համար։ Շնորհավոր տարեդարձդ, Սերգե՛յ»,- հայտարարել է Սվետլանա Տիխանովսկայան։