Օգոստոսի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով ոստիկանության Անիի բաժնի ծառայողները Ձորակապ գյուղի վարչական տարածքում ստուգել են Լոռու մարզի Սարահարթ գյուղի 45-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «Ֆորդ տրանզիտ» մակնիշի մեքենան: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտը ձեռք է բերել, Լոռու մարզի Մարց գյուղի հարակից անտառից:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Անիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: