Կալիֆորնիայում հրդեհի հետեւանքով առաջացել է հազվագյուտ հրե տորնադո։ Օդերեւութաբանական ծառայության ազգային վարչությունը հանդես է եկել տորնադոյի մասին նախազգուշացմամբ, որը ձեւավորվել է Լոյալթոնի հրդեհի հետեւանքով, փոխանցում է CNN-ն։

Պիրոկումուլո-անձրեւաբեր ամպը ձեւավորվում է մեծ տաքության վրա, որպես կանոն, կրակի կամ հրաբխի հետեւանքով։ Հրե տորնադոն առաջանում է, երբ կրակից բարձրացող տաքությունը ներքաշում է ծուխը, կրակը եւ կեղտը՝ ստեղծելով կրակի բոցի վրա պտտվող հողմ։

Դրանք կարող են լինել ծավալուն եւ մահացու։ 2018 թվականին դրանցից մեկը խլել է հրշեջի եւ բուլդոզերի վարորդի կյանքը։

Կալիֆորնիայում, Օրեգոնում եւ Կոլորադոյում պաշտոնյաները պայքարում են անտառային հրդեհների շարքի դեմ, որոնք հանդհանուր առմամբ ոչնչացրել են ավելի քան 100 հազար ակր հող, եւ իրավիճակը կարող է վատթարանալ, եթե ԱՄՆ մեծ մասում ուժեղ տապ սկսվի։