Օգոստոսի 28-ին Երեւանում Էրեբունի ավիաբազայում Հարավային ռազմական օկրուգի «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակում բաց դռների օր է անցկացվել:

«Շատ ուրախ եմ ներկա լինել այս միջոցառմանը: Շատ կարեւոր է, որպեսզի այն ընթանա բաց տարածքում, ներկայիս համաճարակաբանական վիճակի պահանջով բոլոր միջոցների պահպանմամբ: Ինչ վերաբերում է Հայաստանում ֆորումի անցկացմանը, ապա, իմ կարծիքով, դա խորհրդաշական է եւ տրամաբանական: Առաջին անգամ ռազմատեխնիկական ֆորում է անցկացվում Ռուսաստանի սահմաններից դուրս: Այն անցկացվում է Հայաստանում՝ արտացոլելով հարաբերությունների եղբայրական, դաշնակցային բնույթը՝ հիմնված պատմական ավանդույթների եւ ներկայիս բարդ աշխարհում մեր պետությունների ռազմավարական շահերի ընդհանրության վրա: Եվ, իհարկե, դա արտացոլում է այն հատուկ մթնոլորտը, ջերմ եղբայրական մթնոլորտը, որը բնորոշ է մեր երկու ժողովուրդների հարաբերություններին:: Հուսով եմ, որ այսօրվա միջոցառումն օգտակար կլինի եւ՛ քաղաքական, եւ՛ էմոցիոնալ տեսանկյունից»,-հայտարարել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:        

Իր հերթին, հայ-ռուսական միավորված զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը նշել է, որ ՌԴ-ի եւ ՀՀ-ի փոխհարաբերությունները հատուկ հետաքրքրություն են ներկայացնում հետխորհրդային տարածքում:

«Չնայած երկրների միջեւ սահմանների բացակայությանը՝  Հայաստանը Ռուսաստանի ոչ միայն բարեկամ երկիրն է, այլ նաեւ մտերիմ դաշնակիցը եւ ռազմավարական գործընկերը: Ռուսական ռազմաբազայի անձնակազմը ցուցաբերում է բարձր պրոֆեսիոնալություն եւ մարտական վարպետություն: 102-րդ ռուսական ռազմաբազան արծվի թռիչքի բարձրությունից պաշտպանում է մեր Հայրենիքի խաղաղ երկինքը: Վստահ եմ, որ մեր պետությունների ռազմական համագործակցությունը թույլ է տալիս մշտապես զգոն լինել»,-նշել է նա:            

Այցելուներին ներկայացվել են ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նմուշները: Ծրագրի ամենասպասված պահը եղել է օպերատիվ տակտիկական ավիացիայի ինքնաթիռների թռիչքը, ինչպես նաեւ բանակային ավիացիայի ուղղաթիռների թիռչքը: Ցածր բարձրության վրա թռիչք են իրականացրել ՄիԳ-29 կործանիչները, Մի-24 հարվածային ուղղաթիռները, Մի-8ՄՏՎ մարտական ինքնաթիռները: ՄիԳ-29 կործանիչների օդաչուները հյուրերին ցուցադրել են իրենց բարձր կարգը՝ կատարելով մարտական շրջադարձեր, «Նեստերովի» հանգույց, թեք հանգույցներ, «դանակ» եւ «կոբրա»:     

Ֆորումին մասնակցում են ավելի քան 40 միավորումներ եւ զորամասեր, ավելի քան 10 ձեռնարկություններ, գիտահետազոտական ինստիտուտներ եւ ուսումնական հաստատություններ: Ցուցադրությանը ներգրավված է ավելի քան 12 000 միավոր տեխնիկա եւ ՀՌՕ զորքերի, «Ռոսգվարդիայի», ԱԻՆ-ի եւ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների սպառազինություններ:

«Բանակ-2020» ֆորումն անցկացվում է օգոստոսի 27-29-ին: