Ռուսաստանին դիտարկում ենք որպես Բելառուսի ճգնաժամը կարգավորելու հարցով բանակցությունների միջնորդ: Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է ընդդիմությունից Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան:

«Քանի որ այդ ճգնաժամը երկրի ներսում է, եւ այն ուղղված չէ որեւէ պետության դեմ, մենք, իհարկե, պատասխանատվություն ենք կրում այդ ճնգաժամի լուծման համար: Սակայն եթե միջազգային միջնորդության կարիք լինի, ապա, իհարկե, միջնորդ ենք տեսնում Ռուսաստանին: Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք սերտ փոխհարաբերություններ ունենք»,-ասել է նա: