Մինսկում ի աջակցություն գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավտոերթ է սկսվել: Ավտոշարասյունը կազմված է 300 ավտոմեքենաներից, որոնք միմյանց կողք պետք է անցնեն մոտ 20 կմ, հաղորդում է Սպուտնիկ Բելառուսը:

Ավտոերթին մասնակցում է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո շարունակվում են Լուկաշենկոյի աջակիցների եւ ընդդիմության ցույցերը: