TUAT-ից ճապոնացի ինժեներները իրական հոլոգրաֆիկ ֆիլմ են ստեղծել: Այն կարելի է համեմատել հոլոգրաֆիկ պրոեկցիայի հետ, որն արել էր RD2D ռոբոտը «Աստղային պատերազմներ» սագայից, հաղորդում է Popmech-ը:
Իրենց աշխատանքում ինժեներներն օգտագործել են այսպես կոչված մետամակերեսներ, որոնց օգնությամբ հնարավոր է կառավարել լույսն ու հասնել դետալիզացիայի այնպիսի մակարդակի, որը թույլ է տալիս ստեղծել իրական եռաչափ հոլոգրաֆիկ պատկերներ:
Գիտնականները տպել են 48 ուղղանկյուն «մետամակերեսային» կադերեր՝ արված հիմնականում ոսկուց, որոնք բեկում են լազերային ճառագայթն այնպես , որ իրական եռաչափ պատկեր է ստեղծվում:
Յուրաքանչյուր կադր փոքր-ինչ տարբերվում է մյուսից, եւ հոլոգրաֆիկ ֆիլմն արտադրվում է վայրկյանում 30 կադր արագությամբ: Որպես պիլոտային հոլովակ նրանք օգտագործել են պտտվող Երկրի պատկերը:
Գիտնականներն օգտագործել են հելիում-նեոնային լազեր, որը կարմրավուն պատկեր է ստեղծում: Այդ պատճառով ինժեներների առջեւ խնդիր է դրված առավել ամբողջական գունավոր պատկեր ստեղծել: 48 կադր տպելու համար մոտ 6 ժամ է պահանջվել: Իսկ 6 րոպեանոց ֆիլմ ստեղծելու համար 800 ժամ կպահանջվի:











