Կարծում եմ՝ իր հետնորդի հարցը մտահոգում է ցանկացած պետության ղեկավարի: Այս մասին «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Պատասխանելով այն հարցին, որ երբ նա 2008 թվականին հեռանում էր քաղաքականությունից ՝ կարծելով, որ ընդմիշտ է հեռանում, արդյոք դա էր պատճառը, որ իր փոխարեն թողեց Սերժ Սարգսյանին, Քոչարյանը ասել է. «Մասամբ այո, ես կարծում եմ, որ իր հետնորդի հարցը մտահոգում է ցանկացած պետության ղեկավարի: Դա բնական է, երբ ուզում ես տեսնել մի մարդու, որը կշարունակի քո քաղաքական կուրսը, եւ որ այդ կուրսը չի փլուզվի: Դու պատասխանատու ես դրա համար եւ ուզում ես, որպեսզի դա շարունակվի: Այստեղ հարցն ավելի խորն է, քան պարզապես իշխանության փոխանցումը»:
Խոսելով այն մասին, թե արդյոք հիասթափված է 2018 թվականին Սարգսյանի գործողություններից, Քոչարյանը նշել է, որ, բնականաբար, հիասթափություն եղել է:











