Ամերիկացի իլյուզիոնիստ Դեւիդ Բլեյնը փուչիկներով թռել է Արիզոնայի անապատի վրայով:
Իլյուզիոնիստը հելիումով լի մոտ 50 փուչիկ է օգտագործել: Հնարքը կոչվում է «Համբարձում»:
Թռիչքը տեւել է մոտ մեկ ժամ: Ինքը` Բլեյնը, այս հնարքն «ամենահավակնոտն» է անվանել իր կարիերայի ընթացքում:











