Հնդկաստանում հնագույն մասնագիտության աշխատակիցները փոխարինվել են ռոբոտներով: Երկրի բնակիչներն այլեւս չեն ցանկանում կոկոս հավաքել, երիտասարդները նախընտրում են համալսարան ընդունվել, ապա աշխատել գրասենյակներում, գրում է Popmech-ը:

«Կոկոսային կադրերի» պակասի խնդիրը կարողացել են լուծել Ամիրտա Վիշվա Վիդյապիտամի համալսարանի գիտանակնները: Թիմը կարողացել է ծառ մագլցող ռոբոտի ստեղծել, որը կարողանում է ինքնուրույն կոկոս հավաքել: Սարքի նախատիպն անվանել են Ամարան: Ռոբոտը գտնվում է մշակման փուլում արդեն 3 տարի, եւ սա նրա 6-րդ, ամենահաջող փորձն է:

Ռոբոտի ստեղծողներն ասում են. «Իհարկե, մարդն ավելի արագ է աշխատում, սակայն Ամարանի առավելությունն այն է, որ կարողանում է աշխատել մի քանի անգամ ավելի երկար»: