«Բարգավաճ Հայաստանը» դեմ է կարանտին մտցնելու նախագծին: Այս մասին այսօր «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ շատ ուսանողներ ընդունվել են ԵՄ բուհեր:
«Եթե մենք Հայաստանի ամբողջ տարածքում կարանտին ենք հայտարարում, ապա դա վատագույն ազդանշանը կլինի այդ երկրների համար: Որոշ ուսանողներ կարողացել են օգտվել չարտերային չվերթներից եւ վերադառնալ Հայաստան, սակայն շատ ուսանողներ մինչ օրս չեն կարողանում վերադառնալ»,-նշեց պատգամավորը:
Զոհրաբյանի խոսքով՝ կարանտինի սահմանման դեպքում շատ երկրների մոտ կարող են մտավախություններ ունենալ, որ պետք չէ բացել Հայաստանի հետ սահմանները:
«Կարանտինի դեպքում ոչ մի երկիր չի բացի Հայաստանի հետ սահմանը»,-ասաց նա:











