«Ռեֆորմիստներ» կուսակցության անդամներն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հանրահավաք են կազմակերպել Մատենադարանի հարակից տարածքում։
Նրանք #stopnikol կարգախոսով ակցիա են կազմակերպել։
Հանրահավաքից անմիջապես հետո քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր խոսքում նշեց, որ գնում են Հանրապետության հրապարակ, որտեղ 2 տարի առաջ խաբեց ժողովրդին:
«Մեր ակցիան կավարտենք կարմիր քարտով Նիկոլ Փաշինյանին եւ կհայտարարենք իրական քաղաքական գարնան սկիզբ»,- հայտարարեց Վահան Բաբայանը:
Լրագրողների հետ էլ զրույցում Վահան Բաբայանն ընդգծեց, որ լուրջ քաղաքական պայքարի են պատրաստվում:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ հեռացիր», «Նիկոլ սուտասան»:
Ցուցարարները երթով հասան Հանրապետության հրապարակ, որտեղ կարմիր քարտ ցույց տվեցին եւ ավարտեցին իրենց ակցիան:













