Ավստրալիայում Վիկտորիա նահանգի իշխանությունները հայտարարել են Մելբուրնում հակակորոնավիրուսյին սահմանափակումների մեղմացման մասին, սակայն նահանգում կարանտինը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 26-ը, հաղորդում է Associated Press-ը։
Նահանգի ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել Մելբուրնում հակակորոնավիրուսային ակցիայի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով 8 մասնակիցներին։
Բողոքի ցույցի մասնակիցներից մեկը մեղադրվում է ոստիկանի վրա հարձակվելու մեջ, որը ստացել է վնասվածք գլխի հատվածում ակցիայի ժամանակ։
Ցույցի յոթ մասնակիցները մեղադրվել են համավարակի կապակցությամբ սահմանված կանոնները խախտելու համար։
Ընդհանուր առմամբ անկարգությունների հետեւանքով նահանգում կազմվել է 160 արձանագրություն հակակորոնավիրուսային միջոցառումները խախտելու համար։
Վիկտորիա նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսի խոսքով՝ սեպտեմբերի 13-ից նահանգում տեղական ժամանակով 21:00-ից մինչեւ 05:00-ն կսահմանվի պարետային ժամ։ Միայնակ մարդիկ կարող են նշանակել մեկ ծանոթ կամ բարեկամ, որը կայցելի նրանց։











