Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչներն երկրորդ օրն է արդեն երկկողմանի փակում են քաղաքի գլխավոր մայրուղիները՝ փորձելով այդպիսով ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վրա:

Փակ են նաև Հոլիվուդ քաղաքի բոլոր փողոցները, հաղորդում է www.foxla.com-ը:
Վարորդներին խորհուրդ է տրվել խուսափել այդ հատվածներից կամ պատրաստ լինել խցանումներում սպասելուն:

Համահայկական ցույցը սկսվել է դեռևս շաբաթ երեկոյան: Կիրակի երեկոյան բողոքի ցույց է անցկացվում նաև Գլենդելում: