Ադրբեջանի կողմից  Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին երկրորդ անգամ հարվածելու հետեւանքով վիրավորում ստացած «Сегодня․ру»-ի  խմբագիր Յուրիյ Կատյոնոկիին Ստեփանակերտում վիրահատում են։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Հայկական միասնական տեղեկատվական շտաբը։

Նշենք, որ ռմբակոծության հետեւանքով վիրավորում են ստացել լրատվամիջոցների 3 ներկայացուցիչ։