Ւնչ էլ բանակցեն, ինչ էլ պայմանավորվեն, մինչեւ չլինեն վերֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որը մեր զինված ուժերը սեղմ ժամկետներում այդ վերիֆիկացիայի հետ կապված մշակում են, որեւէ լիարժեք հրադադար լինել չի կարող: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ճեպազրույցի ժամանակ նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որովհետեւ շատ առարկայական է, որ լինեն այն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի վերահսկել հրադադարը, տեսնել խախտողին, ինչու չէ, նաեւ ի սկզբանե ֆիքսել, որ ագրեսիան, պատերազմը սկսել է Ադրբեջանը:
Մեր զինված ուժերը պատրաստ են, մշակում են համապատասխան հարցադրումներ եւ առաջարկներ համապատասխան վերիֆիկացիայի մեխանիզմների վերաբերյալ: Առանց այդ մեխանիզմների, ինչպես տեսանք, քաղաքակիրթ աշխարհը Ադրբեջանին փորձեց նստեցնել հրադադարի իրավիճակի առջեւ, բայց դա չստացվեց, որովհետեւ չկան վերիֆիկացաիայի մեխանիզմներ: Քանի դեռ մեխանիզմները չկան, հրադադրա լինել չի կարող»,-ասաց նա:











