Այո, կային իրավիճակներ, երբ գնումների գործընթացով գնում կատարելը դարձել էր անհնարին, եւ ըստ այդմ, կառավարությունը հասկանալով լուծումների հրատապությունը, եղել են դեպքեր, երբ գործընթացն իրականացվել է մեկ անձից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատ երկար ժամանակ կորոնավիրուսի համար գնումներն իրականացվել են առանց մրցույթի, մեկ անձից գնումների ձեւով:
«Ես կարող եմ վստահեցնել, որ Կովիդի հետ կապված առնվազն բոլոր միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները կան եւ լինելու են: Այսօր արդեն էկոնոմիկայի նախարարությունը, սոցիալական հարցերի նախարարությունը իրենց կայքերում հրապարակային ներկայացրել են այն միջոցառումների արդյունքները, որոնք արդեն ամփոփվել են կամ ամփոփվում են»,-ասաց փոխվարչապետը:











