Ադրբեջանի կողմից նախօրեին արված հարձակման փորձը Շուշիի ուղղությամբ կանխվել է: Այս մասին հայտարարել է Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանը:

«Երեկ օրվա ընթացքում եւ գիշերը ռազմական գործողությունները ռազմաճակատի տարբեր հատվածներում շարունակվում էին: Ադրբեջանի զինված ուժերը կրկին օգտագործել են իրենց տրամադրության տակ եղած գրեթե ամբողջ զինանոցը` հարձակման անցնելով Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ: Հետախուզության գործողությունների շնորհիվ հակառակորդի առաջ գնալու բոլոր փորձերը ձախողվել են: Թշնամու զորասյուները հայտնաբերվել եւ ջախջախվել են: Հակառակորդի առաջխաղացման հիմնական փորձը Շուշիի ուղղությամբ էր` չնայած ընդհանուր առմամբ նույնը կարելի է ասել ամբողջ առաջնագծի երկայնքի մասին: Բացի այդ, այն կրկին փորձել է անօդաչու թռչող սարք օգտագործել մայրաքաղաքի տարածքում: ԱԹՍ-ները խոցվել են»,- հայտնել է մամուլի քարտուղարը: