Մենք վեր ենք հանել, որ ադրբեջանցի միջազգային աշխատողներն են ատելություն տարածում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Մենք դրանք հավաքագրել ենք եւ ուղարկելու ենք միջազգային կառույցների ղեկավարներին, որպեսզի իմանան՝ ինչի մասին է խոսքը, որպեսզի պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկեն»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը։

Լրագրողի դիտարկմանը, որ Գյանջա քաղաքի ռազմական օբյեկտներին թիրախավորելը միջազգային կառույցների կողմից դատապարվեց, սակայն Արցախի քաղաքացիական ենթակառուցածքներին թիրախավորելուն համարժեք անդրադարձ չի լինում, Թաթոյանն ասաց.

«Ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, ցանկացած կյանք պետք է պաշտպանված լինի, կապ չունի՝ ով է, ինչ է, երեխա է, տարեց է։ Բայց երբ տեսնում ես, որ ադրբեջանական կողմին միանգամից ցավակցություններ են գնում, իսկ Հայաստանում սեպտեմբերի 27-ից սկսած ամբողջ աշխարհով մեկ ասում ենք՝ զանգվածային ավերվածություններ են, բայց ոք ոչ ձայն չի հանում, դա ակնհայտ խտրականություն է առաջացնում»։