Հրավիրել եմ ԱԱԾ՝ քրեական գործի շրջանակում հարցաքննվելու համար: Միջոցառման ավարտից հետո ներկայանալու եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտ եւ տալու եմ համապատասխան պարզաբանումներ: Այս մասին Ազատության հրապարակից դեպի Կառավարության շենք երթի ընթացքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նաեւ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է գործընթացները:

«Նա ցույց տվեց, որ ոչ մի քայլ չկարողացավ ձեռնարկել եւ այդ դավաճանական փաստաթուղթը չստորագրել: Պետք են նոր բանակցություններ, իսկ նոր բանակցությունների համար՝ պետք է նոր բանակցող»,-ընդգծեց նա։