Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանները սկսեցին բերման ենթարկել: Քաշքշոցի հետեւանքով քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ եւ նա պառկեց գետնին: Ոստիկանները ասֆալտին պառկած քաղաքացուն ջուր բերեցին եւ փորձում էին ուշքի բերել: Քաղաքացու համար շտապօգնություն կանչեցին եւ տեղափոխեցին հիվանդանոց:
Նշենք, որ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում Երեւանի տարբեր հատվածներում: Նրանք «արժանապատվության երթով» շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ վանկարկելով «Նիկոլ դավաճան»:
Ակցիայի բազմաթիվ մասնակիցների ոստիկանները բերման են ենթարկել:











