Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Նրանք քաշքշում էի մի աղջկա, իսկ ցուցարարներից մեկն էլ հորդորում էր բաց թողնել նրան. «Թողեք, թողեք արա»:

Նշենք, որ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացնում Երեւանի տարբեր հատվածներում: Նրանք «արժանապատվության երթով» շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ վանկարկելով «Նիկոլ դավաճան»:

Ակցիայի բազմաթիվ մասնակիցների ոստիկանները բերման են ենթարկել: