Այսօր Էրդողանն ու Ալիեւը քմծիծաղով քննարկում են, թե Երեւանը, Սեւանը, Զանգեզուրն ու Սյունիքը իրենց հողերն են, Նիկոլ մի բերան պատասխան տուր, իսկ եթե չես կարող հեռացիր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Իր հերթին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ արեց ծափահարել կառավարության շենքի դիմաց իրենց ծառայությունն իրականացնող ոստիկաններին. «Չի կարող Ոստիկանության, ԱԱԾ, ՊՆ ծառայողը, առհասարակ ուսադիր ունեցող մարդը ծառայել նման դավաճան իշխանություններին»,-հայտարարեց Արթուր Վանեցյանը, որից հետո բոլոր ներկաները սկսեցին վանկարկել «Ոստիկանը մերն ա»:
Կառավարության մոտ մի քանի րոպե մնալուց հետո հազարավոր քաղաքացիները շարունակեցին երթը:











