Մեր նպատակն է դավաճան վարչապետին կոչ անելու հրաժարվել այդ աթոռից. մենք բուն ակցիան սկսելու ենք ժամը 13-ին, որտեղ նրան փոխանցելու ենք այն դոլարները, որով գործարքի է գնացել Ալիեւի հետ ու վաճառել մեր հայրենիքը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը:

«Մենք ակցիաներ ենք անելու, երթեր ենք անելու, մինչեւ վավաճան վարչապետը ամբողջ թիմով հրաժարական տա, իսկ դրնից հետո պահանջելու ենք, որ պատասխանատվություն կրի օրենքի ողջ խստությամբ»,-հվելեց նա:

Նշենք, որ այսօր մի խումբ երիտասարդներ ակցիա իրականացրին կառավարության շենքի մոտ: «Նիկոլ Փաշինյան, դու պատասխան ես տալու քո բոլոր արարքների համար: Դու Հայաստանի պատմության մեջ ամենաամոթալի ղեկավարն ես: Դու իրավունք չունես լինել երկրի ղեկավար»,-ասաց Անդրեասյանը: