Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու եւ ընտանեկան բռնության՝ 3-ական, խուլիգանության ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, անձի առեւանգման, կողոպուտի, բնակարանային գողության, դրամանենգության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բռնության սպառնալիքի, ծեծի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի ու ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5 եւ ապօրինի ծառահատման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: