Վարչապետի կողմից հրապարակվել է 6-ամսյա ճանապարհային քարտեզը, եւ մենք, այո, չենք բացառում որեւէ փուլում արտահերթ ընտրությունները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Հարցին, թե արդյոք «Իմ քայլը» խմբակցությունը ամբողջ թիմով աջակցում է վարչապետին՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերը պահանջում են նրա հրաժարականը, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մեր այսօրվա ներկայությունը, միահամուռությունը եւ վերջին մեկ ամսվա գործողությունները վկայում են այն մասին, որ աջակցում ենք վարչապետին: Բայց ես համաձայն չեմ, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը պահանջում է հրաժարական: Ընդդիմադիր ողջ դաշտը չէ, որ պահանջում է վարչապետի հրաժարականը»:
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների թեմային Նազելի Բաղդասարյանն ասաց. «Ընդդիմադիրները պահանջում են վարչապետի հրաժարականը, որովհետեւ հասկանում են, որ այս փուլում խոսել արտահերթ ընտրությունների մասին դա սեփական վախճանի տակ ստորագրել է նշանակում:











