Մեր անելիքների մեջ արտահերթ ընտրությունների օրակարգ չկա, որովհետեւ ժողովուրդն արդեն 2018-ին իր ընտրությունը կատարել է եւ ժողովրդի մեծամասնությունն այսօր էլ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կառավարության նիստի հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր,  այսօր Լուռու մարզպետ նշանակված Արամ Խաչատրյանը:

«Ժողովուրդը շատ լավ հսկանում է, թե ինչ է տեղի ունեցել եւ հիմա ինչ է տեղի ունենում: Կսպասենք հերթական ընտրություններին 2023 թվականին եւ ժողովուրդն իր կարծիքը կարտահայտի»:

Ճշտող հարցին, թե դա քաղաքական թիմի՞ որոշումն է, որ պետք է սպասել հերթական ընտրությունների, Արամ Խաչատրյանն արձագանքեց. «Այդ հարցը մենք չենք քննարկել, համենայնդեպս ես այդպիսի քննարկման չեմ մասնակցել: Ես նման տեղեկություն չունեմ, որ մենք արտահերթ ընտրություններ պետք է անենք: Ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, որ դրա կարիքը չեմ տեսնում»:

Նա հավելեց, որ հարգանքով է վերաբերվում մարդկանց, որոնք պահանջում են վարչապետի հրապարականը. «Դա իրենց իրավունքն է, բայց դա ժողովրդի մեծամասնությունը չէ: Դրա ապացույցն այն է, որ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս այնքան, որքան պետք է: Մենք տեսնում ենք, որ փողոցներում 500, գուցե 1000 մարդ է դուրս գալիս»:

Հարցին, թե հերքում եք, որ ձեր շրջապատից մարդիկ մսնակցել են հակաիշխանական ցույցերը ցրելուն, Խաչատրյանը պատասխանեց. «Չկա նմն բան, այնտեղ մարդիկ հավաքվել են եւ աջակցել են վարչապետին: Որեւէ վիրավորական խոսք չի եղել»: