Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսանկյունից հանդիսանում է Ադրբեջանի մասը: Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Միջազգային-իրավական տեսանկյունից, ես նույնպես այդ մասին ասել եմ, այս բոլոր տարածքները Ադրբեջանական հանրապետության անբաժանելի մասն են: Հայաստանն ինքը Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել: Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից նույնպես Ադրբեջան է»,- շեշտել է Պուտինը: