Առավոտյան ժամը 10։00-ից Սյունիքի մարզի Որոտանի հատվածում Մ2 մայրուղին փակելուց հետո, ցուցարարները որոշել են ճանապարհը բացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Որոտանի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանը՝ նշելով, որ ճանապարհը բաց է 16։ 30-ից հետո։
Վեցուկես ժամ մայրուղին փակ պահած սյունեցիները ճանապարհը բացել են, որովհետեւ իրենց փոխանցել են, որ այսօր ժամը 19։00-ին նրանք կհանդիպեն Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ առավոտվանից փակ է նաեւ Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը։ Այն այս պահին էլ դեռ շարունակում է փակ մնալ։ Ցուցարարներին միացել են նաեւ որոշ համայնքապետեր եւ վարչական ղեկավարներ։ Նրանք ընդգծում են, որ ճանապարհ փակելու նպատակը քաղաքական չէ, այլ իրենք մտահոգված են Սյունիքի սահմանների անվտանգությամբ։
Նշենք, որ ըստ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի՝ ՊՆ-ից հրաման է իջեցվել, որ մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։











