Լեռնային Ղարաբաղում հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները Ասկերանի շրջանի Ճարտար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների համար դասեր են անցկացրել պայթյունավտանգ առարկաներ հայտնաբերելիս անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Աշակերտներին պատմել են պայթուցիկ սարքերի դասակարգման եւ պայթյունավտանգ առարկաներ հայտնաբերելիս գործողությունների մասին: Մասնագետները նաեւ ցուցադրել են առաջին բուժօգնություն ցույց տալու կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ականազերծման կենտրոնի զինծառայողները ցուցադրել են ռուս զինծառայողների հանդերձանքի նմուշներ. ականազերծման ՕՎՌ-2 համազորային լրակազմը՝ նախատեսված պայթյունի խոցող գործոններից սակրավորի պաշտպանության համար, ԻՄՊ-Ս 2 ականորսիչները եւ ԻՆՎՈՒ-3Մ «Կորշուն» որոշ պայթուցիկ սարքերի շարժական որսիչը, որը պայթուցիկ սարքերը հայտնաբերում է ռադիոէլեկտրոնային բաղադրիչների եւ սխեմաների հիման վրա:

Դասերին ընդհանուր մասնակցել է ավելի քան 80 աշակերտ միջին եւ բարձր դասարաններից, ուսուցիչներ եւ աշակերտների ծնողներ: