Ֆիջիին է մոտեցել «Յասա» արեւադարձային ցիկլոնը. զոհվել է նվազագույնը երկու մարդ, փոխանցում է FBC News-ը: 

Նշվում է, որ ցիկլոնի զոհերից մեկը 3 ամսական նորածին է:

Այս տեղեկությունը հաստատել է երկրի վարչապետ Ֆրենք Բաինիմարաման:

Տարերքի մյուս զոհը 46-ամյա ֆերմեր է, որը մահացել է ուժգին քամու պատճառով իր տան փլուզվելու հետեւանքով:

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Ֆիջիին մոտեցող ցիկլոնը հասել է վտանգավորության 5-րդ կարգի: