Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է ընդդիմության կազմակերպած ջահերով ու մոմերով երթ դեպի «Եռաբլուր»: Երթի ընթացքում բարձրախոսով հնչեցին վերջին պատերազմում բոլոր զոհվածների անունները:

Ընդհանուր առմամբ, երթը ընթանում է լուռ, վանկարկումներ չկան:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ լինելու է լուռ հիշատակի, մեր հերոսների խնկարկման երեկո:

Բացի այդ, շաբաթ օրը Ազատության հրապարակում ժամը 15.00-ին լինելու է կարճատեւ հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, հերոսների:

«Հայրենիքի փրկության շարժումը» երեքշաբթի՝ ժամը 12։00-ից սկսած Հայաստանում հայտարարվում է գործադուլ, դասադուլ եւ անհնազանդության ակցիաներ։